hy

Մանկաբարձական գործ

Մանկաբարձությունը բժշկական գործունեություն է, որն ուսումնասիրում է հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող գործընթացները: Մանկաբարձները անմիջականորեն մասնակցում են ծննդաբերության ընթացքին, աշխատում են հղիության եւ ծննդաբերության բարդությունների կանխարգելման համար: Ժամանակակից աշխարհում լավ մանկաբարձները աշխատում են ոչ միայն պետական հիվանդանոցներում, այլև մասնավոր հաստատություններում: Նրանց դիմում են նաև այն դեպքերում, երբ ծննդկանը նախընտրում է մասնավոր պայմանագիր կնքել բժիշկների թիմի հետ: Մանկաբարձությունը կյանքի ծնունդի հրաշքի հետ կապված բարձր պահանջարկ ունեցող մասնագիտություն է։

<<Հայբուսակ>> Համալսարանի Բազային Քոլեջի միջին մասնագիտական «Մանկաբարձական գործ» մասնագիտութան հիմնական կրթական ծրագրի իրկանացման համար սահմանվում են ուսումնառության հետևյալ ժամկետները՝
ա․ միջնակարգ կրթության հիմքով՝ 3 տարի
բ․ հիմնական կրթության հիմքով՝ 4 տարի

«Մանկաբարձական գործ»-ի մասնագետն աշխատում է որպես՝
մանկաբարձ՝ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում։