hyenru

Մեր մասին

Հիմնական > Մեր մասին

ԵՐԵՎԱՆԻ ՀԱՅԲՈՒՍԱԿ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԲԱԶԱՅԻՆ ՔՈԼԵՋԻ ԵՎ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ

Ժամանակակից մասնագիտական որակյալ կրթությունը ապագա մասնագետի համար անհրաժեշտ պայման է, բայց ոչ բավարար: Աշխատաշուկայում արժանի տեղ զբաղեցնելու կամ կրթությունը շարունակելու համար պետք է տիրապետել միջազգային չափանիշներին համապատասխանող գիտելիքների և հմտությունների: Մեր մասնագիտական կրթական ծրագրերը, հմուտ մանկավարժական կազմը, գործընկերների բազաների հնարավորությունները ,միջազգային համագործակցության պայմանագրերը կոչված են լուծել և հաջողությամբ լուծում են միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն ապահովելու խնդիրը: Դրա վառ ապացույցն են մեր հազարավոր շրջանավարտների աշխատանքային հաջողությունները հայրենիքում և արտերկրում:
Երևանի Հայբուսակ համալսարանի Բազային Քոլեջը հիմնադրման պահից ի վեր իրականացրել է իր արջև դրված բարդ խնդիրներ, արժանիորեն դիմակայել ժամանակի մարտահրավերներին՝ հավատարիմ մնալով իր որդեգրած հիմնական սկզբունքին. ամեն ինչ հանուն ուսանողի հանուն նրա ապագայի: Այնտեղ, որտեղ կան բարձր պրոֆեսիոնալիզմ, ապագայի հանդեպ պատասխանատվություն, և կարևորը՝ անմնացորդ նվիրում գործին, հաջողությունն անխոսափելի է:
Մեր Քոլեջի յուրաքանչյուր անդամ, ներքին կամ արտաքին շահակից գիտի, որ մեզանում ավանդույթ դարձած ակադեմիական ազնվությունը, մարդկային բարձր հարաբերությունները երբևէ չեն խախտվել, այլ փոխանցվում են սերնդեսերունդ:
Սիրելի երիտասարդներ, եթե դուք ձգտում եք ձեռք բերել արդի մասնագիտություն, եթե դուք ունեք համարձակ ծրագրեր, եթե ուզում եք ձեր աշխատանքով նպաստել մեր երկրի զարգացմանը ապա դարձեք մեր համերաշխ, մեծ ընտանիքի անդամ: Մեզ հետ կիրականանան ձեր ամենահանդուգն երազանքները:

Սիրով՝ Աննա Հարությունյան:

ԻՆՉՈւ՞ ՄԵՆՔ

Հայբուսակ քոլեջի արժեքներն ու առաքելությունը

Մենք աշխատում ենք ՀՀ կրթության ոլորտի առաջատարներ լինելու ուղղությամբ՝ ուսանողներին ապահովելով մատչելի, որակյալ կրթական ծառայություններ։
Հայբուսակ քոլեջի առաքելությունն է՝ կատարելագործել աշխարհը մեր շուրջը։ Մենք պատրաստում ենք մասնագետների, ովքեր աշխատում են հասարակության կենսականորեն կարևոր ոլորտներում՝ բժշկության, տնտեսության և այլն: Խորացված գիտելիքների, հմտությունների, ստեղծագործական մտածողության շնորհիվ մեր ուսանողները կաշխատեն ի շահ շրջապատի մարդկանց և հասարակության:

Ինչու՞ ընտրել մեզ

Արդեն ավելի քան 20 տարի “Հայբուսակ” քոլեջի շրջանավարտները հաջողության են հասնում աշխատանքի, սոցիալական, մշակութային ոլորտներում:
Ինչու՞ պետք է սովորել հենց մեզ մոտ
– Ուսումնառության արդյունքում ուսանողը յուրացնում է մասնագիտությունը, պատրաստ է հանդես գալ աշխատաշուկայում;
– մենք հետևում ենք կրթության վերջին զարգացումներին;
– մենք անընդհատ կատարելագործվում ենք:
Ոչ պակաս գրավիչ են նաև՝
– դասախոսների մասնագիտական թիմը;
– հարմարավետ, դրական միջավայրը;
– հարմար դիրքը, տրանսպորտային մատչելիությունը:

Հայբուսակ քոլեջի հիմնումը

“Հայբուսակ” քոլեջը հիմնադրվել է 1997 թվականին “Հայբուսակ” համալսարանի բազայի վրա՝ նպատակ ունենալով ավելի լավ պատրաստել բժշկության եւ հումանիտար գիտությունների մասնագետներ: Միջին մասնագիտական կրթությունը հնարավորություն է տալիս ավելի մանրամասն ուսումնասիրել անհրաժեշտ առարկաները:
“Հայբուսակ” համալսարանը հիմնադրվել է ակադեմիկոս Լևոն Վռամի Հարությունյանի ակտիվ աշխատանքի շնորհիվ: Նա եղել է համալսարանի հիմնադիրն ու նրա առաջին ռեկտորը։ Լ. Վ. Հարությունյանը կենսաբանական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր, մի շարք ակադեմիաների ակադեմիկոս: 400-ից ավելի գիտական աշխատանքների հեղինակ է, այդ թվում ՝ 40-ից ավելի մենագրությունների, ուսումնամեթոդական ձեռնարկների, դասագրքերի և բառարանների: Պրոֆ. Լ. Վ. Հարությունյանի գիտական հետաքրքրությունների շրջանակում ընդգրկված էին էկոլոգիան, բնապահպանությունը, բուսաբանությունը, կանաչապատումը, բուսաբուժությունը, դեկորատիվ կանաչապատումը, լանդշաֆտային ճարտարապետությունը:
Դասախոսական կազմ
Մենք հպարտանում ենք մեր դասախոսական կազմով։
Մեր դասախոսները միայն իրենց գործի պրոֆեսիոնալներ չեն։ Մեզ համար կարևոր է ոչ միայն կրթական ծառայություններ մատուցելը, այլև արժանապատիվ քաղաքացիների դաստիարակելը։
Մեր դասախոսներից յուրաքանչյուրը պատասխանատվությամբ է մոտենում իր գործին և ունի լայն մտահորիզոն կրթության և մշակույթի ոլորտներում:

Որակի Կենտրոն

“Հայբուսակ” քոլեջում գործում է կրթության որակի և կարիերայի բաժին: Ի՞նչ բաժին է, և ինչու՞ է այն բացվել:
Որակի կենտրոնը ստեղծվել է քոլեջի ղեկավարության նախաձեռնությամբ։ Այն համապատասխանում է ժամանակակից կրթության միջազգային պահանջներին: Որակի բաժնի մասնագետները օգնում են ստեղծել հարմարավետ միջավայր և լայն հնարավորություններ ուսանողների ուսուցման և ինքնադրսևորման համար:
Որակի մասնագետները քոլեջի ղեկավարության և ուսուցիչների հետ համատեղ աշխատում են հետեւյալ կետերի վրա՝

  • կրթության բարձր չափանիշների պահպանում;
  • ուսման ժամանակակից միտումների համապատասխանություն;
  • ուսանողական շահերի և պահանջների ուսումնասիրություն, հետադարձ կապի պահպանում;
  • ուսանողների ժամանցի կազմակերպում;
  • աշխատանքի հետագա տեղավորման, շրջանավարտների հետ կապի պահպանում:
    Աշակերտների հանդեպ ուշադիր վերաբերմունքը “Հայբուսակ” քոլեջի առաքելության և մեր մասնագիտական էթիկայի մի մասն է։